Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

Միջազգային բեմեր նվաճած սոպրանո Լիանա Ալեքսանյանի համերգը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

133
Շաբաթ, 08 հունիսի, 2019 թ., 16:25
Միջազգային բեմեր նվաճած սոպրանո Լիանա Ալեքսանյանի համերգը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ ս. թ. հունիսի 9-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա միջազգային բեմեր նվաճած սոպրանո Լիանա Ալեքսանյանի (Գերմանիա) համերգը:
Ծրագրում. Ֆ. Լիստ «Պրելուդներ» սիմֆոնիկ պոեմ, Ռ. Շտրաուս «Չորս վերջին երգ», Գ. Մալեր «Սիմֆոնիա թիվ 4»:
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: