Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Փարիզում տեղի կունենան «Փարոս» կամերային երգչախմբի և «VOX SIRENIS» ֆրանսիական երգչախմբի համատեղ համերգները

300
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 22:05
Փարիզում տեղի կունենան «Փարոս» կամերային երգչախմբի և «VOX SIRENIS» ֆրանսիական երգչախմբի համատեղ համերգները

Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում՝ ս. թ. հունիսի 17-23-ը, Փարիզում տեղի կունենան «Փարոս» կամերային երգչախմբի և «VOX SIRENIS» ֆրանսիական երգչախմբի համատեղ համերգները:
Հայկական և ֆրանսիական երգչախմբերի համատեղ համերգները կկայանան Փարիզի լավագույն համերգասրահներում: Հանդիսատեսը նրանց կատարմամբ հաղորդակից կլինի հայ և օտարերկրյա դասական կոմպոզիտորների ստեղծագործություններին: