Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Գերագույն ռադան նախագահի իմպիչմենթի նախապատրաստման մասին օրենք է ընդունել

909
Հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ., 15:15
Գերագույն ռադան նախագահի իմպիչմենթի նախապատրաստման մասին օրենք է ընդունել

Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրինագիծ, որը սահմանում է նախագահի պաշտոնից հեռացման (իմպիչմենթի) գործընթացը, հաղորդում է 112 Украина-ն: Օրինագծին կողմ է քվեարկել 279 պատգամավոր: Ըստ նախագծի՝ Ռադայում հետաքննության ժամանակավոր հանձնաժողով է ձևավորվելու, որը հետաքննելու է նախագահի կողմից պետական դավաճանության կամ այլ հանցագործության հանգամանքները: Փաստաթուղթն ուղարկվել է նախագահին՝ ստորագրելու համար: