Երևան`   +31 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.

Մահվան ելքով վրաերթ Երևանում

146
Հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ., 01:20
Մահվան ելքով վրաերթ Երևանում

Երևանում հունիսի 5-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Տիգրան Հովհաննիսյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սարկավագի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն։

Տուժածը՝ 45-50 տարեկան կին, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: