Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

«Սամվել Բաբայանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Վակունիս համայնքի ղեկավարին»․ Վահրամ Պողոսյան

134
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 16:25
«Սամվել Բաբայանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Վակունիս համայնքի ղեկավարին»․ Վահրամ Պողոսյան

Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լուսանկարում Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանն է, ով ծեծի է ենթարկվել Սամվել Բաբայանի կողմնակիցների կողմից (դեմքին հետքերը երևում են) ընդամենը այն պատճառով, որ համաձայնության չեն եկել, թե համայնքապետարանի որ սենյակում է հարմար ստորագրահավաքը կազմակերպել: Իհարկե, իրավապահները համարժեք գնահատական կտան այս դեպքին, իսկ պատշաճ եզրահանգումները թողնում եմ ընթերցողին...»

Նշենք, որ այժմ ԱՀ ոստիկանությունում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։