Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Որևէ մեկը թող մեր բարեկրթությունը չշփոթի թուլության հետ»․ ՀՀ վարչապետ

918
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 13:05
«Որևէ մեկը թող մեր բարեկրթությունը չշփոթի թուլության հետ»․ ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետն այսօր անդրադարձավ նաև ՀՅԴ անդամների կողմից իրականացվող ակցիաներին, մասնավորապես՝ երեկ ոստիկանության դիմաց տեղի ունեցածին․ «Ազգային արժեքների համար մարդ ծեծել․ սա ասում են այն ուժերը, ովքեր «ազգային արժեքների» համար 25-30 տարի երկիրրը թալանել են և թալանելիս ազգային արժեքների մասին՝ ոչ մի խոսք։ Իրենք թալանել են քաղաքացուն, իրենք թալանել են բանակը, իրավապահ համակարգը, պետական բյուջեն, իրենք թալանել են ամեն ինչ։ Այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ բերվելու են պատասխանատվության»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը չցանկացավ վերադառնալ հայտնի բառապաշարին՝ «ասֆալտին փռել, պատերով տալ», փոխարենը նշեց․ «Բայց էլի եմ ասում, որևէ մեկը թող մեր բարեկրթությունը չշփոթի թուլության հետ»։