Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունը

783
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 11:10
Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունները, այս մասին հայտնում է ITV-ն: Նա, միևնույն ժամանակ, նշել է, որ կնախընտրեր բանակցությունների ճանապարհը. «Միշտ առկա է նման հավանականություն, ուզո՞ւմ եմ արդյոք դա: Ոչ»,- ընդգծել է Թրամփը: Նրա խոսքով՝ Իրանը հանդիսանում է աշխարհի գլխավոր ահաբեկչական երկիրը և մասնակցել է ռազմական տարբեր գործողությունների:

Թրամփը հայտարարել է, որ բանակցությունները հնարավոր են պայմանով, որ Իրանը երաշխիքներ կտա, որ միջուկային զենքի արտադրման հնարավորությունները չեն զարգանա: