Երևան`   +32 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.

Ֆրանսիայում կկայանա «Հայկական մշակութային ժառանգությունը Ցեղասպանությունից առաջ և մեր օրերում» ցուցադրությունը

128
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 02:10
Ֆրանսիայում կկայանա «Հայկական մշակութային ժառանգությունը Ցեղասպանությունից առաջ և մեր օրերում» ցուցադրությունը

այկական զարդերի ու կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ շաբաթ օրը՝ Հունիսի 15-ին, առավոտյան ժամը 10 00_ից - 19։00 Ստրասբուրգին կից գտնվող Schiltigheim քաղաքում տեղի կունենա անհատական ցուցահանդեսս՝ «Հայկական մշակութային ժառանգությունը Հայոց Ցեղասպանությունից առաջ և մեր օրերում» խորագրով։ Ցուցադրության կդրվեն այժմ ոչնչացման եզրին գտնվող տասնյակ նշանավոր հայկական եկեղեցիների ու վանքերի լուսանկարներ, որոնք արել եմ 2012-ից 2018-ն ընկած հատվածում դեպի Արևմտյան Հայաստան և Կիլիկիա ուխտագնացություններիս ժամանակ, ինչպես նաև՝ 18-ից -20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում Արևմտյան Հայաստանում գործած հայ արծաթագործ վարպետներից մեզ հասած արծաթե զարդերիս հավաքածուն։
Մուտքն ազատ է։
Հասցեն՝ 1 Rue de la Patrie, 67300 Schiltigheim».