Երևան`   +32 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.

«Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները». ցուցադրություն՝ ՀՑԹԻ-ում

125
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 04:10
«Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները». ցուցադրություն՝ ՀՑԹԻ-ում

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների նախասրահում բացվել է «Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ» խորագրով ցուցադրություն։

«Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ» երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրության մեջ ներառված են Ազգերի լիգայի արխիվում պահվող հայ երեխաների որոշ հարցազրույցներ, ինչպես նաև՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի արխիվի ու թանգարանային ֆոնդերի բնօրինակ նյութեր, լուսանկարներ, բացիկներ, նամականիշներ և այլն:

Ինչպես նշեցին ցուցադրության հեղինակները, ցուցադրության նպատակը ցեղասպանությունների ժամանակ երեխաների իրավունքների ոտնահարման դատապարտումն ու նրանց իրավունքների պաշտպանության հարցի բարձրացումն է։

Ցուցադրության մեջ առանքային տեղ էին զբաղեցնում ՀՑԹԻ եզակի և բացառիկ պատմական արժեք ունեցաղ արխիվային ցուցանմուշներ: