Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

Հանովեր քաղաքում կանցկացվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող՝ Բունդեսթագի բանաձևի կիրարկմանը նվիրված միջոցառում

158
Երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ., 20:05
Հանովեր քաղաքում կանցկացվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող՝ Բունդեսթագի բանաձևի կիրարկմանը նվիրված միջոցառում

ԳԴՀ Հաննովեր քաղաքում հունիսի 6-ին տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանությունը. Բունդեսթագի բանաձևի ընդունումից կիրարկում Ստորին Սաքսոնիա երկրամասում» խորագրով միջոցառումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Բանաձևում առանձնահատուկ հիշատակվում է, որ թեման պետք է ներառվի 20-րդ դարի էթնիկ հակամարտությունների վերաբերալ դպրոցական դասընթացի ծրագրում:

Համակազմակերպիչները խնդրո առարկայի վերաբերյալ դիմել են Ստորին Սաքսոնիայի խորհրդարանի՝ Լանդթագի բոլոր խմբակցություններին՝ վերջիններիս պաշտոնական կարծիքն իմանալու նպատակով, թե ինչու մինչ օրս բանաձևը չի կիրարկվում այդ երկրամասում: Այսօրինակ հարցերի փաթեթը քննարկվելու է միջոցառման շրջանակներում: