Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.

Անկարայում պատմական հայկական եկեղեցին վաճառքի է հանվել

157
Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 21:25
Անկարայում պատմական հայկական եկեղեցին վաճառքի է հանվել

Թուրքիայում վաճառքի է հանվել մայրաքաղաք Անկարայի բերդի արտաքին պարիսպներից ներս գտնվող պատմական մի շինություն, որը կառուցվել և երկար տարիներ ծառայել է որպես եկեղեցի, գրում է Ermenihaber.am-ը:

12 միլիոն թուրքական լիրայով (2 մլն դոլար) վաճառվող եկեղեցու վաճառքի հայտարարության մեջ կան նաև շինության վերաբերյալ պատմական տեղեկություններ: Ըստ այդմ՝ պատմական շինությունը դարերի պատմություն ունի, ինչ մասին կան բազմաթիվ վկայություններ:

«1555 թվականին ճանապարհորդ Հանս Դերնսշոուն գրել է «բերդի ներսի փոքրիկ ու խավար» հայկական եկեղեցու մասին: 1716 թվականին այդ կողմերով անցնող ֆրանսիացի ճանապարհորդ Թուրնեֆորը նույնպես հիշատակում է բերդի ներսում գտնվող հայկական եկեղեցու մասին: Այսպիսով այս շենքը կառուցվել է ու երկար տարիներ ծառայել է որպես եկեղեցի»,- ասված է նկարագրության մեջ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Անկարայում պատմական հայկական եկեղեցին վաճառքի է հանվել
Անկարայում պատմական հայկական եկեղեցին վաճառքի է հանվել