Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Զելենսկին՝ Դոնբասում հակամարտության կարգավորման նոր որոշումների մասին

913
Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 16:55
Զելենսկին՝ Դոնբասում հակամարտության կարգավորման նոր որոշումների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Դոնբասում հակամարտության կարգավորմանն առնչվող հստակ առաջարկներ ու որոշումներ ունի. այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Ունենք հստակ առաջարկներ, նոր լուծումներ, սակայն ոչ ոք Ուկրաինայի տարածքի և ինքնիշխանության վաճառքով զբաղվել չի պատրաստվում»,- պարզաբանել է Զելենսկին ճեպազրույցի ընթացքում:

Մինսկի բանակցություններում Կիևի ներկայացուցիչ է դարձյալ նշանակվել Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման: Ավելի վաղ, նա հայտարարել էր, որ տարիքի պատճառով պատրաստվում է հրաժարվել պաշտոնից. լրացել է նրա 80-ամյակը:

Դոնբասի հարցով առաջին եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 5-ին: