Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ն Իրանին միջուկային նոր գործարք է առաջարկել

954
Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 14:25
ԱՄՆ-ն Իրանին միջուկային նոր գործարք է առաջարկել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ նոր համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի, որ Թեհրանը երբևէ ատոմային զենք չի արտադրի: Այս մասին գերմանական Rheinische Post թերթին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Մենք պատրաստ ենք Իրանի հետ համաձայնագիր կնքել, եթե նա երաշխավորի, որ միջուկային զենքի արտադրման հնարավորությունները չեն զարգանա: Խոսելով 2015թ. հետ Իրանի գործարքի մասին, Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով, այն անմիջականորեն հանգեցնում է Իրանի կողմից միջուկային զենքի տիրապետմանը: «Լիովին այդ կարծիքին եմ»,- ասել է պետքարտուղարը՝ ավելացնելով, որ չի կարելի դա ընդունել: «Այդ պատճառով էլ մենք դուրս եկանք գործարքից»,- նշել է Պոմպեոն:

Պոմպեոն հուսով է, որ պատժամիջոցների հետևանքով Իրանը կփոխի իր քաղաքական կուրսն ու կնստի բանակցությունների սեղանին: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահը բազմիցս ասել է, որ եթե Իրանը պատրաստ լինի, ապա կվերսկսեն բանակցությունները: