Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այցի ընթացքում նախատեսում ենք ստորագրել առաջին միջգերատեսչական համաձայնագիրը». Արսեն Թորոսյան

322
Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 03:10
«Այցի ընթացքում նախատեսում ենք ստորագրել առաջին միջգերատեսչական համաձայնագիրը». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործընկերոջս հրավերով մեկնում եմ Տաշքենդ՝ զարգացնելու երկկողմ ոլորտային հարաբերությունները: Ուզբեկստանը, լինելով բնակչությամբ ամենամեծ երկիրը, Կենտրոնական Ասիայում շատ կարևոր դեր ունի տարածաշրջանում, ինչպես նաև մեծ պոտենցիալ՝ առողջապահական ոլորտային հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Այցի ընթացքում նախատեսում ենք ստորագրել առաջին միջգերատեսչական համաձայնագիրը Հայաստանի և Ուզբեկստանի միջև»: