Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ցանկության դեպքում Կիևը կարող է վերականգնել Մոսկվայի հետ հարաբերությունները». Մեդվեդև

952
Շաբաթ, 01 հունիսի, 2019 թ., 16:15
«Ցանկության դեպքում Կիևը կարող է վերականգնել Մոսկվայի հետ հարաբերությունները». Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Россия 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները ցանկության դեպքում կարող են վերականգնել Մոսկվայի հետ հարաբերությունները:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ. մենք ինչ-որ բան չենք դադարեցրել, դա արել է ուկրաինական իշխանությունը: Այդ ամբողջը նրանց կողմում է, ինչպես ասում են՝ գնդակը հիմա նրանց կողմում է»,- РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է վարչապետ Մեդվեդևը:

Մեդվեդևի խոսքերով, Կիևի կողմից հնչեցված հայտարարությունները «շատ հակասական են»:

Մեդվեդևը նաև նշել է, որ Կիևը կարող է Մոսկվայի հետ հաղորդակցման ցանկացած ուղի օգտագործել, բայց կարճատեսություն է որակավորել Կիևի կողմից հին ուղիների խզումը:

Ավելի վաղ, Մեդվեդևը, մեկնաբանելով Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, նշել է երկկողմ հարաբերությունների բարելավման հնարավորությունների մասին: