Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

С-400-ների ձեռքբերումը խնդիր է առաջացրել նաև Հնդկաստանում

868
Շաբաթ, 01 հունիսի, 2019 թ., 12:25
С-400-ների ձեռքբերումը խնդիր է առաջացրել նաև Հնդկաստանում

ԱՄՆ-ն Հնդկաստանին սպառնացել է բացասական հետևանքներով, եթե վերջինս գնի С-400 ռուսական հակաօդային պաշտպանական համակարգերը. այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Times Of India-ին:

«Այս միջոցառումը (Հնդկաստանի կողմից С-400-ների ձեռքբերումը) կարևոր է, քանի որ կարող է խոչընդոտել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև հետագա համագործակցությանը»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Հնդկաստանը ևս ցանկանում է ձեռք բերել С-400 հակաօդային պաշտպանական համակարգերը, քանի որ Չինաստանը նույնպես ունի նմանատիպ զենք:

2018թ-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստան կատարած այցի ընթացքում, Նյու Դելիում կնքել էր С-400-ների մատակարարման պայմանագիրը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ խոստացել էր արձագանքել Հնդկաստանի այդ քայլին:

Հիշեցնենք, որ С-400-ների ձեռքբերման համար ԱՄՆ-ն պատժամիջոցներով սպառնացել է նաև Թուրքիային: