Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Կա դիմադրություն մեր որոշ գործընկերների կողմից». Արսեն Թոորոսյան

314
Ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ., 21:35
«Կա դիմադրություն մեր որոշ գործընկերների կողմից». Արսեն Թոորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ չի կարող ժամկետներ ասել, թե ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծը երբ կներկայացվի կառավարության և Ազգային ժողովի քննարկմանը:

«Եթե իմ ցանկությունով լիներ, վաղուց արգելած կլինեինք ծխելը , բայց կա կառավարություն, որը կոլեգիալ մարմին է, և հետո նաև Ազգային ժողով: Մեր մասով օրենքի նախագիծը պատրաստ է: Կա դիմադրություն մեր որոշ գործընկերների կողմից, որը մենք փորձում ենք հաղթահարել՝ որոշ շտկումներ անելով, որոշ ավելի լուրջ հիմնավորումներ տալով։ Դրանից հետո այն կներկայացվի Ազգային ժողով»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ վերոնշյալ նախագծի համաձայն՝ ծխելը արգելվելու է նաև կիսափակ տարածքներում, կանգառներում, շքամուտքերում, հանրային տրանսպորտում: