Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Լուկաշենկոն համեմատել է ազատությունների ու ժողովրդավարության մակարդակը Բելառուսում և Ռուսաստանում

943
Ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ., 17:25
Լուկաշենկոն համեմատել է ազատությունների ու ժողովրդավարության մակարդակը Բելառուսում և Ռուսաստանում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկրում ազատությունների ու ժողովրդավարության մակարդակն ավելի ցածր չէ, քան Ռուսաստանում կամ Արևմուտքում. այս մասին հաղորդագրություն է տարածել նախագահ Լուկաշենկոյի պաշտոնական կայքը:

«Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Բելառուսում ազատությունների ու ժողովրդավարության մակարդակն ավելի ցածր չէ, քան եղբայրական Ռուսաստանում կամ Արևմուտքում, կամ նույնիսկ՝ զարգացող երկրներում»,- ասել է Լուկաշենկոն՝ արտասահմանյան երկրների սահմանադրական դատարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Փետրվարին Freedom House կազմակերպության փորձագետները Ռուսաստանն ու Բելառուսը դասել էին անազատ երկրների շարքին: 100 բալանոց սանդղակով Ռուսաստանում ազատությունների մակարդակը գնահատվել էր 20, իսկ Բելառուսում՝ 19 միավոր