Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Լավրովը մեկնաբանել է Կոսովոյում տեղի ունեցած վերջին դեպքերը

858
Ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ., 12:05
Լավրովը մեկնաբանել է Կոսովոյում տեղի ունեցած վերջին դեպքերը

Կոսովոյի իշխանությունները «ձեռքից գնացել են» և նրանց գործողությունները ՄԱԿ-ի առաքելության աշխատակցի նկատմամբ անընդունելի են. РИА Новости-ի հաղորդմամբ, այս մասին ուրբաթ Տոկիոյում լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Կոսովոյի իշխանությունները ձեռքից գնացել են, նրանց ձեռքից, ովքեր ցույց են տալիս, թե ղեկավարում են նրանց, բայց իրականում ստացվում է, որ ոչ ոքի չեն լսում»,- նշել է Լավրովը:

«Նրանց կողմից բացարձակ անընդունելի վարքագիծը, որը դրսևորել էին ազգությամբ ռուս Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության աշխատակցի նկատմամբ, որևէ կերպ չի կարող արդարացվել»,- հավելել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ռուս աշխատակից Միխայիլ Կրասնոշեկովը երեքշաբթի ոստիկանության իրականացրած գործողությունների հետևանքով վնասվածքներ էր ստացել և բուժվելու նպատակով Բելգրադ տեղափոխվել:

Կոսովոյի իշխանությունների կողմից Կրասնոշեկովին ՄԱԿ-ի առաքելության աշխատակցի կարգավիճակից զրկելու փորձերի վերաբերյալ Լավրովն ասել է. «Սա լուրջ հարց է և ՄԱԿ-ի ներկայացուցիչները պետք է արձագանքեն»: