Արսեն Թորոսյանը տարաձայնություննե՞ր ունի Աննա Հակոբյանի հետ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրինք՝ տեղեկություններ կան, որ ոչ այնքան փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, որքան «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ղեկավար տիկին Աննա Հակոբյանի հետ են Ձեր տարաձայնությունները՝ ծխախոտի «ինդուստրիայի», բարեգործական գումարներ «կորզելու» անթույլատրելի պրակտիկայի շուրջ․ Դուք ասել էիք, որ «համաշխարհային շատ մեծ հակաքաղցկեղային միությունները նշում են, որ որեւէ կերպ չի կարելի համագործակցել ծխախոտային ինդուստրիայի հետ եւ ակնկալել որեւէ գումար, որպեսզի չբարձրացվի դրանց դրական վարկանիշը»: Հիմնադրամում, եթե մեղմ ասենք, «չեն հասկացել», արդյունքում հարաբերությունները բավականին լարված են։ «Իմ հարաբերությունները բոլորի հետ շատ լավ են՝ շատ»: Կարծո՞ւմ եք. քննարկումներ չե՞ն ընթանում «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանին առողջապահության նախարար նշանակելու ուղղությամբ։ «Ե՞վ»: Եվ՝ Դուք պատրաստվո՞ւմ եք լքել Ձեր պաշտոնը։ «Որևէ խնդիր, կարծում եմ, չկա, ամեն բան շատ հարթ ընթանում է»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
104Երեկ, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
15818.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
20318.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
38917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
51717.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
75916.04.2024, 16:06