Սիրած դեզոդորանտը տղային հանել է 3-շաբաթյա թմբիրից
![]() Բրիտանացի դեռահաս Քակփեր Քրաուզեն 3 շաբաթ տևած թմբիրից դուրս է եկել իր սիրելի դեզոդորանտի շնորհիվ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Այս տարվա փետրվարի 13-ին տղան ընկերների հետ նավարկության ժամանակ ընկել է տախտակամածից ու 25 րոպե մնացել ջրի տակ, քանի որ լողալ չի իմացել: Նրան ուղղաթիռով հասցրել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա թմբիրի մեջ անց է կացրել 3 շաբաթ: Բժիշկները մտավախություն են ունեցել, որ նրա ուղեղում անդառնալի փոփոխություններ են տեղի ունեցել թթվածնի երկարատև պակասի պատճառով: Սակայն ամեն ինչ փոխվել է, երբ նրան խնամող բուժքույրը մորը խնդրել է բերել տղայի լոգանքի պարագաները: Երբ կինը դեզոդորանտը փչել է տղայի մահճակալի մոտ, նա նույն րոպեին բացել է աչքերը: Այժմ 13-ամյա տղան գրեթե ամբողջովին վերականգնվել է, մնացել են միայն խոսքային ու աջ ձեռքի հետ կապված ժամանակավոր թեթևակի խնդիրներ: Տղան ասում է, որ այդ դեզոդորանտը կդառնա իր թալիսմանը: Նշենք, որ թմբիրից դուրս բերելու համար բժիշկները հարազատներին խորհուրդ են տալիս ակտիվացնել հիվանդի տարբեր զգայարաններ: Քրաուզեի դեպքում օգտակար է եղել հոտային զգայարանի ստիմուլյացիան: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06


