Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Դալայ-Լաման թվարկել է Թրամփի սխալ քայլերը

805
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 15:20
Դալայ-Լաման թվարկել է Թրամփի սխալ քայլերը

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-Լաման թվարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «սխալ» ու «ցավալի» քայլերը. Սաուդյան Արաբիային զենք վաճառելն ու կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ին դուրս բերելը:

«Իհարկե, ես իրավունք չունեմ քննադատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը: Բայց դուք միայն մտածեք. նա միլիարդավոր միավոր զենք է վաճառել Սաուդյան Արաբիային: Իմ կարծիքով, սա սխալ է: Նա նաև դուրս է եկել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից: Սա շատ ցավալի է»,- ասել է Դալայ-Լաման՝ РИА Новости-ին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում:

Նրա խոսքով՝ «այսօր աշխարհը գտնվում է ծայրահեղ վիճակում», իսկ Թրամփը «ինչպես նաև Պուտինը…հսկայական երկիր են ղեկավարում, իրենց ուսերին պատասխանատվության մեծ բեռ է դրված»:

«Նման երկրի ղեկավարը պետք է աբողջությամբ տեսնի պատկերը: Եվ մտածի այն մասին, թե երկարաժամկետ հեռանկարում ինչն օգտակար կլինի իր երկրի համար: Դա շատ կարևոր է: Նա չպետք է միայն մտածի կարճաժամկետ արդյունքների մասին»,- կարծում է Տիբեթի հոգևոր առաջնորդը: