Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է». ԱԱԾ տնօրեն

905
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 13:10
«Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է». ԱԱԾ տնօրեն

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ տեղի ունեցած միջադեպին՝ ասել է, որ գործն ամբողջությամբ բացահայտված է: «Շրջանակը պարզ է, որևէ դավադրություն ման գալ պետք չի. դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման հետևանքով ծագած վեճ է. առաջիկա ժամերին կլինի հաղորդագրություն»: