Երևան`   +25 °C
Այսօր`   Կիրակի, 16 հունիսի, 2019 թ.

«Այստեղ կոռուպցիոն շատ մեխանիզմներ են աշխատում». Փաշինյանը կոչ արեց Թորոսյանին հետևողական լինել

61
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 12:20
«Այստեղ կոռուպցիոն շատ մեխանիզմներ են աշխատում». Փաշինյանը կոչ արեց Թորոսյանին հետևողական լինել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարաւթյան այսօրվա նիստում առաջարկեց լրացում կատարել 2014թ. մարտի 27-ի 375-Ն սոցիալական փաթեթի որոշման մեջ: «Այս փոփոխությամբ մենք ավելացնում ենք շահառուների մեջ Երևանի շտապբուժօգնության ՓԲԸ-ի ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողների՝ թվով 560 աշխատակցի և մարզերի՝ 50 տոկոս և ավելի պետության բաժնեմաս ունեցող արյան փոխներարկման բաժնի աշխատակիցներին: Նոր շահառուների համար կպահանջվի 18 մլն դրամ, որը նախատեսված է այս տարվա պետական բյուջեով: Մենք սրանով պարզապես մի փոքրիկ անարդարություն ենք ուղղում, որը տեղի էր ունեցել բուժաշխատողներին ապահովագրություն տալու ժամանակ, երբ նրանք դուրս էին մնացել համակարգից»:

Վարչապետն անդրադառնալով այս նախագծին ասաց. «Ես ոնց հասկացա 200 հազար քաղաքացիների վրա է այո՞ տարածվում այս որոշումը: Պարոն Թորոսյան, խնդրում եմ լայնամասշտաբ իրազեկեք այս մասին և աշխատանք տարեք, որ այդ որոշումները մանրամասն լուսաբանվեն:

Քաղաքացիները պետք է տեղյակ լինեն՝ ո՞ւր են գնում, ո՞ր հիվանդություններն են մտնում դրա մեջ, ո՞ր պարագայում՝ ո՞ւմ, որտե՞ղ պիտի դիմեն, դիմելիս՝ ի՞նչ թուղթ պետք է ունենա իրենց հետ... քանի որ, երբ որ կոռուպցիոն դրսևորումներ են ի հայտ գալիս, պատճառներից մեկն այն է, որ նրանք տեղյակ չեն՝ ի՞նչ դեղամիջոց է պետությունն իրենց հատկացրել, որո՞նք են անվճար, և հետևաբար այստեղ կոռուպցիոն շատ մեխանիզմներ են աշխատում, որոնք ոչ միայն ստվերում են կառավարության աշխատանքը, այլևս զրկում են քաղաքացիներին իմանալ իրենց իրավունքները»: