Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Արթուր Վաղարշյանը չընտրվեց ՍԴ դատավոր

254
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 18:16
Արթուր Վաղարշյանը չընտրվեց ՍԴ դատավոր

Ազգային ժողովում ավարտվել են Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունն ու ձայների հաշվարկը: Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել էր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 88-ը, քվեատուփում առկա է եղել նույնքան քվեաթերթիկ, դրանցից անվավեր է ճանաչվել 5-ը: Կողմ է քվեարկել 30 պատգամավոր, դեմ՝ 53-ը:

Խորհրդարանը դարձյալ մերժեց ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուին: