Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ի՞նչ եք ասում, աղջի՛կ ջան, կարող ա ձեր բարեկամների՞ն ա աջակցել». Ծառուկյանը՝ Քոչարյանի մասին

725
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 12:40
«Ի՞նչ եք ասում, աղջի՛կ ջան, կարող ա ձեր բարեկամների՞ն ա աջակցել». Ծառուկյանը՝ Քոչարյանի մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գ. Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ հանդիպե՞լ է արդյոք Ռ. Քոչարյանի հետ, ասել է. «Ո՛չ զանգահարել եմ, ո՛չ հանդիպել»: Հարցին՝ ինչո՞ւ եք խուսափում հանդիպել, պատասխանել է. «Բայց խի՞ եմ խուսափում, ինչի՞ց եք ենթադրում: Չի եղել, չենք զանգել, չենք ասել, կապ չկա, ինչի՞ մասին է խոսքը»: Դիտարկմանը՝ ժամանակին նա Ձեզ աջակցել է բիզնեսի հետ կապված, նշել է. «Ի՞նչ եք ասում, աղջիկ ջան, կարող ա ձեր բարեկամների՞ն ա աջակցել... Ինձ ոչ մեկը չի աջակցել»: