Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Վրեժխնդիր լինելն իմ ոճը չէ». Սաակաշվիլի

836
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 09:55
«Վրեժխնդիր լինելն իմ ոճը չէ». Սաակաշվիլի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի քաղաքացիությունը: Պատասխանելով ուկրաինական լրատվամիջոցների հարցին՝ մտադի՞ր է արդյոք վրեժ լուծել Պորոշենկոյից, ով զրկել էր իրեն քաղաքացիությունից, Սաակաշվիլին ասել է, որ վրեժխնդիր լինելն իր ոճը չէ: Նա ընդգծել է, որ կարևորն արդարությունն է: Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ մտադիր է աջակցել Զելենսկիին՝ բարեփոխումների հարցում: