Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Աբխազիայի ընդդիմությունը պնդում է, որ իրենց ղեկավարին թունավորել են

1084
Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 16:20
Աբխազիայի ընդդիմությունը պնդում է, որ իրենց ղեկավարին թունավորել են

Աբխազիայի ընդդիմությունը պահանջել է մինչև աշուն հետաձգել նախագահական ընտրությունները՝ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարող իրենց թեկնածու Ասլան Բժանիի հոսպիտալացման պատճառով: Ընդդիմությունը պնդում է, որ իրենց ղեկավարին թունավորվել են: Հանրապետության գլխավոր դատախազության աշխատակազմը նախաքննություն է անցկացնում պատգամավորի առողջական խնդիրների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան նշել է, որ բժիշկների պաշտոնական եզրակացության համաձայն, հիվանդության պատճառը թունավորումը չի եղել:

Աբխազիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 25-ին. РИА Новости-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է պատգամավոր Լաշա Աշուբան:

«Որոշումն արդեն ընդունվել է: Ձայների մեծամասնությամբ՝ 25 ձայնով, արդեն ընդունվել է հետաձգումը»,- ասել է Աշուբան:

Խորհրդարանի նիստին ներկա է եղել 30 պատգամավոր: