Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սերբիայի նախագահը հրահանգել է մարտական պատրաստվածության բերել զինված ուժերը

775
Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 13:00
Սերբիայի նախագահը հրահանգել է մարտական պատրաստվածության բերել զինված ուժերը

Սերբիայի ազգային հեռուստաընկերության հաղորդմամբ, նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամայել է մարտական պատրաստվածության բերել զինված ուժերն ու հատուկ նշանակության զորքերը: Սա տեղի է ունեցել Կոսովոյում երեքշաբթի առավոտյան 13 սերբերի ձերբակալությունից հետո: Նշվում է, որ սերբերի և ոստիկանների միջև բախումներ են սկսվել, նրանք բարիկադներ են կառուցել և չեն ենթարկվել ոստիկաններին: Կոսովոյի իշխանությունները պնդում են, որ սերբերին ձերբակալել են «կազմակերպված հանցավորության և 2011-ին ոստիկանին սպանելու համար»: