Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Իրանը չի ձգտում զարգացնել միջուկային զենքը». Մոհամմադ Ջավադ Զարիֆ

4080
Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 12:20
«Իրանը չի ձգտում զարգացնել միջուկային զենքը». Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Իրանը չի ձգտում զարգացնել միջուկային զենքը: Այս մասին Twitter-ում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Իրանի բարձրագույն ղեկավար այաթոլա Համենեին դեռ վաղուց էր հայտարարել, որ մենք չենք ձգտում միջուկային զենքի: Նա ֆեթվա (խմբ. հոգևոր բարձրագույն անձի վճիռ) արձակեց, որով արգելեց դա»,- ասված է դիվանագետի գրառման մեջ:

Զարիֆը նաև ընդծել է, որ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունն» անհանգստացնում է Իրանի ժողովրդին ու տարածաշրջանում լարվածություն ստեղծում: