Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մեզ դեղին քարտ է ցույց տալիս մի կառույց, որին ժողովուրդը կարմիր քարտ է ցույց տվել». Ալեն Սիմոնյան

764
Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 11:35
«Մեզ դեղին քարտ է ցույց տալիս մի կառույց, որին ժողովուրդը կարմիր քարտ է ցույց տվել». Ալեն Սիմոնյան

Օրեր առաջ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ-ն դեղին քարտ էր ցույց տվել իշխանությանը: ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, նշել էր՝ «բանակում չծառայած պաշտոնյանե՞րը պետք է քննեն բանակին վերաբերող հարցերը»:

«Կարծում եմ՝ կմասնակցեն պաշպանության հանձնաժողովի անդամները, կազմը դեռ չի քննարկվել: Ես բանակում ծառայել եմ, չգիտեմ՝ Մանուկյանը ծառայել է, թե՞ ոչ... Մեզ դեղին քարտ է ցույց տալիս մի կառույց, որին ժողովուրդը կարմիր քարտ է ցույց տվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: