Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Եթե անհրաժեշտություն լինի՝ վեթինգի պետք է ենթարկվի նաև ԱԱԾ-ի ղեկավարը». Արթուր Վանեցյան

851
Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 11:15
«Եթե անհրաժեշտություն լինի՝ վեթինգի պետք է ենթարկվի նաև ԱԱԾ-ի ղեկավարը». Արթուր Վանեցյան

«Եթե անհրաժեշտություն լինի, վեթինգի պետք է ենթարկվի նաև ԱԱԾ-ն, այդ թվում նաև ԱԱԾ-ի ղեկավարը»,- այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաներին վեթինգի ենթարկելու հարցին, ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Դիտարկմանը՝ Դուք էլ բազմաթիվ կապեր ունեք նախկին իշխանություների հետ, վեթինգի արդյունքում ջրի երես դուրս կգա, Վանեցյանն արձագանքեց. «Ի՞նչ կապեր ունեմ, որ մինչև հիմա դուրս չի եկել... ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը»: