Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սերբիայի նախագահը խոստովանել է, որ կորցրել են Կոսովոն

787
Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 11:05
Սերբիայի նախագահը խոստովանել է, որ կորցրել են Կոսովոն

Սերբիան պետք է խոստովանի, որ այևս չի տիրապետում Կոսովոյում տիրող իրավիճակին. այս մասին PTC-ի հաղորդմամբ, ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:

Նրա խոսքով՝ Սերբիան պետք է ընտրի՝ ինչպես պետք է հետագայում զարգանան Կոսովոյի հետ իր հարաբերությունները. պահպանել սառեցված կոնֆլիկտը, թե հարաբերություններ կառուցել:

«Ես որոշեցի չշարունակել սուտն ու ինքնախաբեությունը, որ սերբական կառավարությունն իշխանություն չունի Կոսովոյում և Մետոխիայում, և մենք պետք է դադարենք խաբել սեփական հանրությանը»,- ասել է Սերբիայի նախագահը: