Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բեռլուսկոնին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է ընտրվել

754
Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ., 16:45
Բեռլուսկոնին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է ընտրվել

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է ընտրվել. այս մասին հաղորդում է իտալական La Repubblica թերթը: Ընտրություններին նա մասնակցել իր կուսակցության «Առաջ Իտալիա»-ի ցուցակով (Forza Italia): Ընտրությունների արդյունքների համաձայն՝ կուսակցությունը հավաքել է ձայների 8,78%-ը (Եվրոպական խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 4%-ը):

Սա առաջին դեպքը չէ, երբ Իտալիայի վարչապետը հանդես է գալիս որպես Եվրոպական խորհրդարանի պատգամավոր: Նա 1999-2001թթ. Իտալիան ներկայացրել է Եվրոպական խորհրդարանում:

5 տարի առաջ՝ 2013թ. հոկտեմբերին, Իտալիայի Սենատը Բեռլուսկոնիին զրկել էր մանդատից: Այժմ Բեռլուսկոնին հայտնվել է Բրյուսելի խորհրդարանում: «Մենք նախկինի պես անփոխարինելի ենք: Առանց «Առաջ Իտալիա»-ի աջ կենտրոնամետ ուժերը կպարտվեն»,- արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է Բեռլուսկոնին: