Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Աննա Հակոբյանը՝ Արտակ Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի նվիրատվությունների մասին

1055
Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ., 13:00
Աննա Հակոբյանը՝ Արտակ Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի նվիրատվությունների մասին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել: Լրագրողներից մեկը հարցրեց, թե ի՞նչ գնահատական ու մեկնաբանություն կտա հիմնադրամի այն նվիրատուներին, մասնավորապես, Արտակ Սարգսյանին և Սամվել Ալեքսանյանին, որոնց կողմից ժամանակին արված ցանկացած բարեգործական դրսևորում նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից ստանում էր իշխանություններին հաճոյանալու և արտոնություններից օգտվելու միտում անվանումը: Աննա Հակոբյանն ասաց. «Ուզում եմ բոլորիս խորհուրդ տալ, որ ի վերջո պետք է ազատվենք այդ համեմատականից, նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և ներկա հարաբերությունների վրա պրոյեկտելու ցանկությունից կամ սովորությունից: Դրանով կխնայենք մեր ժամանակը, մեր ռեսուրսը, որովհետև համարում եմ կատարյալ անիմաստ զբաղմունք»: