Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թրամփը նշել է Թեհրանի հետ բանակցությունների պայմանը

756
Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ., 10:40
Թրամփը նշել է Թեհրանի հետ բանակցությունների պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ անցկացնել Թեհրանի հետ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է գնալ բանակցությունների, եթե դրան պատրաստ են նաև Իրանում:

«Ոչ ոք չի ուզում, որ սարսափելի բաներ կատարվեն»,- ավելացրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ իր աջակցություն է հայտնել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի Իրան կատարելիք այցին:

Ավելի վաղ, ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ԱՄն նախագահը ողջունել է միջնորդական առաքելությամբ Ճապոնիայի վարչապետի Իրան այցը: