Երևան`   +33 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.

Արազափում ուժգին քամին տանիքներ է թռցրել, վնասել գազատարը

129
Կիրակի, 26 մայիսի, 2019 թ., 23:05
Արազափում ուժգին քամին տանիքներ է թռցրել, վնասել գազատարը

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի է սկսվել, որը մեծ վնասների պատճառ է դարձել: Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քամին այնքան ուժգին է եղել, որ Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել է ու մեծապես վնասել ակումբի դիմաց գտնվող տունը և հարակից շինությունը, այդ թվում՝ ջերմոցը: Վնասվել է նաև մեր տան մոտով անցկացված գազախողովակը, ինչն էլ պատճառ էր դարձել գազի ուժեղ արտահոսքի: Այն արագ դադարեցրել են մասնագետները: Ուժեղ քամին վնասել է նաև փողոցով անցնող էլեկտրալարերը, որոշ տներ հոսանքազրկվել են:

Քամին վնասներ է հասցրել նաև հարակից գյուղերին: