Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Դպրոցի տնօրենի 17-ամյա որդին վթարի է ենթարկվել. 3 դպրոցական տեղափոխվել է հիվանդանոց

190
Կիրակի, 26 մայիսի, 2019 թ., 16:40
Դպրոցի տնօրենի 17-ամյա որդին վթարի է ենթարկվել. 3 դպրոցական տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սարակապ գյուղի բնակիչ, 17-ամյա Ռ. Ծ-ն իր վարած ВАЗ 2109 մակնիշի 03 ԼԼ 394 համարանիշի ավտոմեքենայով Հայկաձոր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Ծ-ն, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 16-ամյա Ա. Ա-ն և 17-ամյա Գ. Գ-ն մարմնական վնասվածքներով այսօր՝ մայիսի 26-ին, կեսգիշերն անց, տեղափոխվել են Գյումրու Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: