Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

«Սա ՀՀ-ի համար ունի խիստ բացասական քաղաքական նշանակություն». Արթուր Սաքունց

221
Կիրակի, 26 մայիսի, 2019 թ., 14:40
«Սա ՀՀ-ի համար ունի խիստ բացասական քաղաքական նշանակություն». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռազմավարական դաշանակից Ռուսաստանի Դաշնությունը Կրեմլը դարձրել է քրեական հանցագործությունների կատարման համար հետապնդվողների ապաստան։ Սա կոնկրետ ՀՀ-ի համար ունի ուղիղ, անթաքույց և խիստ բացասական քաղաքական նշանակություն և ազդեցություն։ Կրեմլի տեղական ագենտուրայի ակտիվությունը պատահական չի, իհարկե։ Պարզ է, որ տրանսազգային կազմակերպված քրեական խմբավորումը վերախմբավորվել և փորձում է անցնել հարձակման ՀՀ-ում ժողովրդավարական և իրավական պետության ինստիտուտների դեմ»։