Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՌԴ-ն բավարարել է Միհրան Պողոսյանի միջնորդությունը․ արտահանձնում տեղի չի՞ ունենա

327
Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ., 22:05
ՌԴ-ն բավարարել է Միհրան Պողոսյանի միջնորդությունը․ արտահանձնում տեղի չի՞ ունենա

Irakanum.am-ի հավաստի տեղեկություններով՝ ռուսական կողմը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը և նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան տվել։ Սա նշանակում է, որ հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի։

Հիշեցնենք՝ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով ձերբակալվել էր Ռուսաստանում իրավապահների կողմից, դիմել է այդ երկրի իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Որոշումը կայացնելու է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկու կարծիքով՝ «դրա համար բավարար հիմքեր կան, քանի որ հայրենիքում նրան հետապնդում են քաղաքական մոտիվներով»: