Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.

Կարմիր քարտ՝ Ռ․ Քոչարյանին, ՀՅԴ-ին և դատական «փտած» համակարգին․ որոշվեց հաջորդ հանրահավաքի օրը

181
Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ., 20:10
Կարմիր քարտ՝ Ռ․ Քոչարյանին, ՀՅԴ-ին և դատական «փտած» համակարգին․ որոշվեց հաջորդ հանրահավաքի օրը

«Փտած արդարադատությունից պետք է հրաժարվենք, 30 տարի ազգը միշտ կեղեքվել, թալանվել է, որովհետև նախկինների ժամանկ ժողովուրդը չի կարողացել ձայն հանել, վախեցել է, բայց այսօր եկել է հատուցման ժամը․ դատական համակարգը պետք է փոխվի և նախկինները պատասխան տան»,-կոչ արեցին «Ազատության» հրապարակում հանրահավաքի կազմակերպիչները՝ պահանջելով լուծարել Հանրային խորհուրդը։

«Քոչարյա՛ն Ռոբերտ՝ հանցագո՛րծ, մարդասպա՛ն, քեզ չի հաջողվի Արցախը լարել Հայաստանի դեմ, իսկ Հայաստանը՝ Արցախի։ Քոչարյանը արյունով եկավ, արյունով գնաց։ Հիմա ուզում է նույնը կրկնել, չի՛ ստացվի քեզ մոտ»,- ասում էին նրանք «քաղաքական դիակներին», դատավորներին և ՀՅԴ կուսակցությանը՝ ցույց տալով կարմիր քարտեր։

Ցուցարարները նշեցին, որ հասնելու են բոլոր դատավորների հրաժարակին։ «Պետք է ստեղծել նոր դատական համակարգ՝ լուծարելով հինը»։

Որոշվեց հաջորդ հանրահավաքն անցկացնել հունիսի 3-ին, ժամը 19։00-ին, «Ազատության» հրապարակում։ «Եթե մինչև ամսի 3-ը ինքնակամ հրաժարական չտան, ուրեմն կդիմենք կտրուկ գործողությունների»,- խոստացան հավաքվածները։

Տեսանյութը՝ «Ազատության»