Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.

Բակո Սահակյանը Հադրութի շրջանի նոր ղեկավար է նշանակել

175
Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ., 18:00
Բակո Սահակյանը Հադրութի շրջանի նոր ղեկավար է նշանակել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Կամո Պետրոսյանը նշանակվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Հադրութ քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ու պատասխանատուներին ներկայացրել Կամո Պետրոսյանին ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իվան Ավանեսյանին՝ նրա գործունեության համար։