Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Հանցագործին պաշտպանողն ավելի է ստորանում, քան ինքը՝ հանցագործը». Դանիել Երաժիշտ

326
Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ., 21:10
«Հանցագործին պաշտպանողն ավելի է ստորանում, քան ինքը՝ հանցագործը». Դանիել Երաժիշտ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԱՄ ՀԻՎԱՆԴ ԵՆ ԿԱՄ, ՊԱՐԶԱՊԵՍ, ՎԱՏ ՄԱՐԴ
Հանցագործին պաշտպանողն ավելի է ստորանում, քան ինքը՝ հանցագործը: Քանի որ, հանցանքը, սովորաբար, գործում են որևէ աֆեկտի տակ, որևէ շահով կուրացած: Նա կարող է նաև սթափ գործել, հաշվարկել, բայց խորքում բռնված կլինի մոլուցքով: Իսկ պաշտպանը ազատ, սթափ լինելով, գիտակցաբար արդարացնում է նրան: Այդ օրինակը վարակիչ է՝ ուրիշները դա տեսնելով, կարծում են, որ դա հանցանք չէ, և իրենք էլ հանցանք են գործում: Բայց քիչ չեն այն դեպքերը, երբ հանցագործը հոգու խորքում կամ բացահայտ ԶՂՋՈՒՄ է իր արարքի համար:Այս դեպքում պաշպանն է դառնում ՀԱՆՑԱԳՈՐԾ: Նա նմանվում է հիվանդին վնասող բժշկին, որը խախտում է մասնագիտական էթիկան, խիղճը, դրժում «Հիպոկրատի երդումը»: Այդպիսին են հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքերի պաշպանները, սաֆարովների, պերմյակովների և մեր ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ: Չեխովն ասում էր. «Մարդը պիտի ՇՆԻՑ էլ ամաչի»: Բայց դրանք, ինչպես Ավետարանում է ասվում. «Ո'չ Աստծուց են վախենում, ո'չ էլ մարդկանցից ամաչում»»: