Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Վրաստանի նախագահի նոր հայտարարությունը Ադրբեջանի հետ սահմանային վեճերի վերաբերյալ

803
Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ., 10:45
Վրաստանի նախագահի նոր հայտարարությունը Ադրբեջանի հետ սահմանային վեճերի վերաբերյալ

«Ես ողջունում եմ վրաց-ադրբեջանական ​​սահմանի սահմանազատման գործընթացի վերսկսումը»,- այս մասին Twitter-ում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ գործընթացը շուտով արդյունքներ է գրանցելու:

«Համոզված եմ, որ կողմերը կառաջնորդվեն երկու երկրների միջև հաստատված երկարատև բարեկամական հարաբերություններով ու ռազմավարական գործընկերությամբ»,- գրել է Զուրաբիշվիլին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև վեճի առարկա է մնում պետական սահմանի 34 տոկոսը: Վրացական կողմը նշել էր, որ սահմանագծման պետական հանձնաժողովների մակարդակով համաձայնեցվել է սահմանի 66 տոկոսը. բանակցությունները շարունակվում են: