Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այս տեսակի հետ հարաբերվելն ամենաբարդն է լինելու». Վահե Գևորգյան

567
Կիրակի, 26 մայիսի, 2019 թ., 02:05
«Այս տեսակի հետ հարաբերվելն ամենաբարդն է լինելու». Վահե Գևորգյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցումային արդարադատության հեռահար նպատակը՝ համերաշխությունն է, բոլոր կողմերի արդարության վերականգնումը, որպեսզի ոչ ոքի մոտ չլինի այնպիսի զգացողություն, որ իր հետ անարդար են վարվել. սա իդեալական տարբերակն է: Բայց ի՞նչ անել, երբ մարդն ամեն դեպքում հրաժարվում է ընդունել համերաշխության առաջարկը, դեռ մի բան էլ շարունակում է սպառնալ և հարձակվել: Ես շատ հիմնավոր կասկածեր ունեմ որոշ մարդկանց հանդեպ. որքան էլ ամուր փաստարկներ բերվեն, նրանց տեսակն ուղղակի անկարող է ընդունել սեփական սխալները, անկարող է ներողություն խնդրել, անկարող է՝ վերջապես ընդունել նոր իրականությունը: Էական չէ թե նրանց ի՞նչ առաջարկներ կարվեն, օրինակները շատ են, թվելու կարիք էլ չկա: Այս տեսակի հետ հարաբերվելն ամենաբարդն է լինելու»: