Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Թե չէ անկախ մարմիններ, հակահեղափոխություն... ուղեղների լվացք է». Ստեփան Դանիելյան

234
Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ., 02:05
«Թե չէ անկախ մարմիններ, հակահեղափոխություն... ուղեղների լվացք է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞ր համակարգերը, ըստ հանրային կարծիքի, ավելի ցածր վստահություն ունեն, քան դատական համակարգը։

Անօրինականությունները և կոռուպցիան, ըստ հանրային կարծիքի, անհամեմատ ավելի շատ են դատախազությունում և քննչական մարմիններում, որոնք այսօր վեթինգի թիրախում չեն հայտնվել ու որոնց դռները բլոկադայի չեն ենթարկվում։

Ավելին, դրանք, հատկապես դատախազությունը, դատարաններին ճնշումների ենթարկելու և ռեպրեսիվ վճիռների պարտադրման հիմնական գործիքն է եղել և կա։

Բայց ինչու համար հենց դատական համակարգն է հայտնվել թիրախում։ Որովհետև դատախազությունը և քննչական մարմինները վերահսկվում են կառավարության կողմից, ի տարբերություն դատարանների, որոնք այս պահին ավելի անկախ են։

Սա է խնդիրը, թե չէ անկախ մարմիններ, հակահեղափոխություն ... ուղեղների լվացք է։

Տոտալ վերահսկողություն և տոտալ իշխանություն ունենալն է նպատակը և ապագայում, առաջին հերթին, այսօրվա կառավարամերձ շրջանակներն են այդ մարմինների թիրախում հայտնվելու։ Պատճառը պարզ է, եթե մի քիչ ծանոթանաք նման ռեժիմների պատմությանը»։