Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ի՞նչ է նշանակում «վեթինգ» և «անցումային արդարադատություն». պարզաբանում է մասնագետը

788
Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ., 01:00
Ի՞նչ է նշանակում «վեթինգ» և «անցումային արդարադատություն». պարզաբանում է մասնագետը

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը Հանրայինի եթերում խոսել է վերջին շրջանում անընդհատ քննարկվող «անցումային արդարադատություն» և «վեթինգ» հասկացությունների մասին:

Նրա խոսքով՝ «անցումաին արդարադատություն»-ը շատ ընդհանուր հասկացություն է, այն ունի տարբեր գործիքներ և մեխանիզմներ և մեխանիզմներից մեկը ճշմարտության, հաշտեցման և փոխհատուցման հանձնաժողովն է:

Նա նշել է, որ «անցումանյին արդարադատության» հիմնական նպատակը հաշտեցումն է, ոչ թե պատիժը, քենը կամ ոխը. «Այսինքն, ձևավորվում է հանձնաժողով, որը կրում է կենսաիրավաբանական բնույթ, այնտեղ լինում են և՛ իրավաբաններ, և՛ ոչ իրավաբաններ, անաչառ, հասարակության կողմից միանշանակ հեղինակություն վայելող մարդիկ»,- եթերի ժամանակ ասել է Մարգարյանը:

Մասնագետը պարզաբանել է, որ «անցումային արդարադատություն»-ը և «վեթինգ»-ը իրարից տարբեր հասկացություններ են:

««Վեթինգ»-ը օգտագործվում է շատ երկրներում անցումային արդարադատության համար: Սակայն «վեթինգ»-ը միայն «անցումային արդարադատության» գործիքը չէ: «Վեթինգ» նշանակում է պարզել մարդու, պաշտոնյայի կամ սպայի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին»,- ասել է բանախոսը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: