Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Օպերային թատրոնի աշխատակազմը դեմ է կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը

276
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 23:15
Օպերային թատրոնի աշխատակազմը դեմ է կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը դեմ է Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին՝ որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի:

Այս մասին հայտարարություն է տարածել թատրոնի աշխատակազմը:
Մայիսի 27-ին, ժամը՝ 14:00-ին, տեղի կունենա աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին հրավիրվում են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները:

Ինչպես հայտնի է մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով:

«Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր եւ արդարացի անհամաձայնություն ունի»,- ասված է հայտարարության մեջ: