Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ինչ է հայտնաբերվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

297
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 22:05
Ինչ է հայտնաբերվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ արդարադատության նախարարաության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մայիսի 23-ին և 24-ին իրականացված խուզարկությունների արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել և առգրավվել են 151 հատ կտրող-ծակող գործիք, 6 բջջային հեռախոս, 10 բաժանորդային քարտ, 3 լիցքավորիչ, էլեկտրական 2 սալիկ, 2 Wi-Fi սարք, 1 զույգ զառ, 2 ականջակալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, մայիսի 22-ին և 23-ին խուզարկություններ են իրականացվել նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որոնց արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել և առգրավվել են գործարանային արտադրության 261 խաղաքարտ, 1 նարդի՝ 30 խաղաքարտով և 4 զառով, 29 հատ կտրող-ծակող գործիք, 8 բջջային հեռախոս, 5 լիցքավորիչ, 7 կտրող-ծակող առարկա, 2 Wi-Fi սարք, 7 բաժանորդային քարտ և 1 ականջակալ։
Փաստերի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր: