Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ստիպված ենք արձանագրել, որ գործ ունենք չտեսության հետ». Սուրեն Սուրենյանց

312
Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ., 01:20
«Ստիպված ենք արձանագրել, որ գործ ունենք չտեսության հետ». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլի» երիտասարդ պատգամավորներից մեկի բուրժուական կայֆերի մասին անընդհատ ասեկոսեներ են տարածվում։

Նա հետևողականորեն հերքում է, սակայն այդ հերքումները ջուրն են ընկնում՝ անգամ ճիշտ լինելու պարագայում, երբ պատգամավորը Երևանի կենտրոնում «անզգուշությամբ»
հայտնվում է 150000 դոլարանոց մեքենայով։ Եթե նույնիսկ հավատանք, որ այդ մեքենան էլ պատկանում է նրա ընկերոջը, ապա ստիպված ենք արձանագրել, որ գործ ունենք չտեսության հետ, որն, ի դեպ, կոռուպցիա ծնող պատճառներից մեկն է»: